Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեր խնդիրը փորձարկումներին չենթարկվելն է

Մեր խնդիրը փորձարկումներին չենթարկվելն է
23.12.2025 | 11:13

Ճանանչողական պատերազմի նպատակներից է թիրախ հասարակությանը համոզել, թե «արժանապատվությունը», «պատմական հիշողությունը», «ամոթն» ու «եռանդը» և զորեղ հավաքականության բաղադրիչ հանդիսացող այլ համընդհանուր արժեքներն անկարևոր են ու պետք է դրանցից հրաժարվել։

Հավատալու, զիջելու դեպքում թիրախ հասարակությունը դառնում է անպաշտպան ցանկացած ագրեսիայի և տիրապետության դեմ։

Հենց այսպիսի փորձարկումներ են անում նիկոլի ուսուցիչները Հայի վրա։

Մեր խնդիրն այդ փորձարկումներին չենթարկվելն է։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Մեկնաբանություններ